Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի
Հասարակություն
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում հազարավոր երիտասարդներ մասնակցել են զորակոչի հնարավոր վերադարձի և երկրի ռազմականացման դեմ բողոքի ցույցին։ Բեռլինում երթը մեկնարկել է Ալեքսանդրպլացից և շարունակվել դեպի Մարիանենպլաց։ Ոստիկանության նախնական հաշվարկներով՝ մասնակցել է շուրջ 2–3 հազար մարդ, իսկ կազմակերպիչները հայտարարել են մոտ 6 հազար մասնակցի մասին։
Ցուցարարները պահանջել են հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից, ավելացնել կրթության և առողջապահության ֆինանսավորումը, պայքարել կյանքի թանկացման դեմ և ավելի մեծ ուշադրություն դարձնել երիտասարդների ապագային։ Ակցիաներ են կազմակերպվել նաև Գերմանիայի տասնյակ այլ քաղաքներում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը