ԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպ
Աշխարհ
ԱՄՆ Առևտրի նախարարությունը 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի մայիսը հավանություն է տվել չինական ընկերություններին NVIDIA-ի և AMD-ի արտադրության շուրջ 879 հազար առաջադեմ արհեստական բանականության չիպ մատակարարելու հայտերին։ Այս տվյալները հրապարակել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։
Թույլտվություններն ընդգրկում են NVIDIA H200 և AMD MI325X մոդելները։ Ստացողների թվում են Alibaba-ն և Tencent-ը, ինչպես նաև չինական այլ ընկերություններ։ Հանձնաժողովը մտահոգություն է հայտնել, որ որոշ կազմակերպություններ, որոնց համար մատակարարումները թույլատրվել են, կարող են կապեր ունենալ Չինաստանի ռազմական հատվածի հետ։
Միաժամանակ պաշտոնական տվյալները ցույց են տալիս տրամադրված արտոնագրերի քանակը, ոչ թե փաստացի առաքված չիպերի թիվը։ ԱՄՆ իշխանություններն ընդգծում են, որ թույլտվությունները տրամադրվել են անվտանգության պահանջների պահպանմամբ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը