Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասը
Աշխարհ
Ռուսաստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել է իր տարածք տեղափոխել իրանական օգտագործված միջուկային վառելիքի մի մասը։ Այս մասին թուրքական Hürriyet պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Վերշինինը։
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանն ունի անհրաժեշտ տեխնոլոգիական հնարավորություններ՝ ոչ միայն կառուցելու ատոմակայաններ և մատակարարելու միջուկային վառելիք, այլև օգտագործումից հետո այն հետ ընդունելու։ Մոսկվան այդ առաջարկը ներկայացրել է որպես իրանական միջուկային ծրագրի շուրջ մտահոգությունները նվազեցնելու միջոց։
Վերշինինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը ճանաչում է Իրանի՝ խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկան զարգացնելու իրավունքը։ Թեհրանի և Վաշինգտոնի կողմից այս առաջարկի ընդունման մասին տեղեկություններ դեռ չկան։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը