Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց
Հասարակություն
Իտալիայում անցկացվել է 24-ժամյա համազգային գործադուլ՝ վարչապետ Ջորջա Մելոնիի կառավարության տնտեսական քաղաքականության և 2027 թվականի բյուջեի դեմ։ Գործադուլին միացել են աշխատողներ, ուսանողներ և տարբեր արհմիությունների ներկայացուցիչներ։ Ցույցեր են կազմակերպվել ավելի քան 100 քաղաքում, այդ թվում՝ Հռոմում, Միլանում, Նեապոլում, Բոլոնիայում և Թուրինում։
Իտալիայի աշխատանքի ընդհանուր համադաշնության ղեկավար Մաուրիցիո Լանդինին հայտարարել է, որ երկրի հրապարակներում հավաքվել է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Ցուցարարները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, վերանայել աշխատանքային պայմանագրերը, պաշտպանել կենսաթոշակները և ավելացնել առողջապահության ու կրթության ֆինանսավորումը։
Նրանք նաև քննադատում են կյանքի թանկացումը և ռազմական ծախսերի ավելացումը։ Գործադուլը ներառել է պետական ու մասնավոր ոլորտները՝ առաջացնելով խափանումներ դպրոցներում, առողջապահական հաստատություններում և տեղական հասարակական տրանսպորտում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը