ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա 

Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարելիք այցից առաջ Հայաստանի ներկայացուցիչն փոխեց ՌԴ-ում: Նոյեմբերի 19-ին վարչապետը հայտարարեց, որ նախնական պայմանավորվածություն կա դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու վերաբերյալ։ Հայտարարության հաջորդ օրը՝ նոյեմբերի 20-ին, Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվեց Սամվել Մկրտչյանը։ Մեկ այլ հրամանագրով Գուրգեն Արսենյանը հետ կանչվեց։

Ժողովուրդ օրաթերթը հիշեցնում է, որ Արսենյանը Մոսկվա էր մեկնել 2024-ին՝ իշխանական խմբակցության պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո։ Դեսպանի պաշտոնում իր առաջին հանդիպումներից մեկում նա հրապարակավ ասում էր, որ եկել է իր ջանքերը ներդնելու և հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու համար։ Հետկանչից առաջ էլ «Հրապարակի» հետ զրույցում ընդգծել է, որ միշտ կառուցողական է տրամադրված եղել այդ հարաբերությունների նկատմամբ։

Նրան փոխարինող Մկրտչյանը կարիերային դիվանագետ է, որի աշխատանքային կենսագրության զգալի մասը կապված է եվրոպական և եվրատլանտյան կառույցների հետ։ Նա եղել է ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի տեղակալ, 2004–2010 թվականներին ղեկավարել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելությունը, իսկ 2018–2023 թվականներին եղել է Լեհաստանում ՀՀ դեսպանը։ Վարշավայից վերադառնալուց հետո Մկրտչյանը ղեկավարել է ԱԳՆ Եվրոպայի վարչությունը և այդ պաշտոնում անմիջականորեն ներգրավված եղել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությանը։ Մասնավորապես, 2025 թվականի ապրիլի 11-ին նա ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը, որը գնահատում էր Հայաստանի պատրաստվածությունը՝ ազատականացման գործողությունների ծրագրի չափանիշները մշակելու համար։

Նշանակման քաղաքական իմաստը կարելի է փնտրել հենց նոր դեսպանի փորձի մեջ։ Երևանը Մոսկվա է ուղարկում դիվանագետի, որը ներսից գիտի, թե ինչ է բանակցվել Բրյուսելի հետ և ինչ աշխատանք է ենթադրում եվրոպական օրակարգը։ Այդ փորձը կարող է պետք գալ ռուսական կողմի հետ մի բարդ հարց քննարկելիս՝ ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում ԵՄ-ի հետ կապերի խորացումն ու Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը միաժամանակ։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ օգոստոսի 21-ին, հղում անելով իշխանական իր աղբյուրներին, հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին։ Թերթի աղբյուրներն այդ որոշումն անշրջելի էին համարում։ Այդ պահին դեռ պարզ չէր, թե ով կփոխարինի Արսենյանին։ Բայց և հաստատվեցին մեր հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել
Ամենադիտված