Մելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ
Աշխարհ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի նոր համաձայնագիր կկնքվի մինչև Սուրբ Ծնունդը, որը նշվում է դեկտեմբերի 25-ին։
Fox News-ի եթերում Ամերիկայի նախագահի կնոջը հարցրել են, թե ինչ կցանկանար նվեր ստանալ Սուրբ Ծննդի կապակցությամբ։
«Իհարկե, համաշխարհային խաղաղություն: Բայց առաջին հերթին ես կցանկանայի ավելի շատ հրադադարներ: Մենք կարող էինք դա անել շատ արագ, եթե դա ցանկանային և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը», - պատասխանել է նա: «Գուցե Սուրբ Ծնունդից առաջ մենք կունենանք ևս մեկ զինադադար: Հուսով եմ, որ այդպես կլինի»:
Ավելի վաղ Մելանյա Թրամփը Խերսոնի շրջանի Ալյոշկիում իրականացված մարդասիրական գործողությունն անվանել էր «մեծ հաջողություն»։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը