Ֆրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրել
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Աբու Դաբիում բանակցությունների հաջորդ փուլը չի կարող տեղի ունենալ առանց եվրոպական պետությունների մասնակցության։ Այս մասին հաղորդել է Le Figaro պարբերականը։
Խորհրդականի խոսքով՝ Փարիզը սպասում է բանակցությունների նոր փուլին, սակայն դրա անցկացման ամսաթիվը դեռ չի որոշվել։ Նա դրական ազդակ է համարել Ռուսաստանի առաջարկը՝ Մոսկվայում խորհրդակցություններ անցկացնել եվրոպական ներկայացուցիչների հետ, միաժամանակ շեշտելով, որ Եվրոպան պետք է մասնակցի նաև հիմնական բանակցային գործընթացին։
Ֆրանսիական կողմը ցանկանում է, որ բանակցությունների ընթացքում եվրոպացիները հանդես գան Ուկրաինայի և Միացյալ Նահանգների հետ համաձայնեցված դիրքորոշմամբ։ Խորհրդականի հայտարարությունից հետևում է, որ Փարիզը եվրոպական մասնակցությունը դիտարկում է որպես հաջորդ փուլի անցկացման կարևոր պայման։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը