Ուկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործում
Աշխարհ
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի մի շարք մարզերում էլեկտրամատակարարումն ամբողջ օրվա ընթացքում կարգավորվում է հերթափոխային անջատումներով։ Էլեկտրահաղորդման ցանցի օպերատոր «Ուկրեներգոն» հայտնել է, որ բնակիչների համար նախատեսվել են ժամային գրաֆիկներ, իսկ արդյունաբերական ձեռնարկությունների համար սահմանվել է օգտագործվող հզորության առավելագույն չափ։
Նախորդ օրվա հարվածներից վնասվել են էլեկտրակայաններ և հոսանքի փոխանցման ու բաշխման ենթակայաններ։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ ցանցի վնասների պատճառով ատոմակայաններն էլ են ստիպված եղել կրճատել արտադրությունը։ Հզորությունը հնարավոր կլինի աստիճանաբար ավելացնել՝ ցանցի վերականգնմանը զուգընթաց։
Կիևում, ըստ ԴՏԷԿ էներգետիկ ընկերության, հաջողվել է վթարային անջատումներից վերադառնալ պլանային գրաֆիկին։ Նույն մարզում տարբեր հասցեների համար հոսանքազրկման ժամերը կարող են տարբեր լինել․ դրանք հրապարակում է տեղական բաշխիչ ընկերությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը