Շվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառով
Աշխարհ
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է երկրում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բելյաևին՝ բողոք հայտնելու Կիևում շվեդական դեսպանատան հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։ Միջադեպը կապված է նոյեմբերի 19-ին Ուկրաինայի մայրաքաղաքին հասցված հարվածների հետ։
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը հայտնել է, որ դեսպանատան աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։ Նա քննադատել է Ռուսաստանի գործողությունները և ընդգծել Ուկրաինային աջակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։
Ռուսաստանի դեսպանությունը հայտարարել է, որ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները ռուսական հարվածների թիրախ չեն։ Մոսկվան նաև հիշեցրել է Կիևում դիվանագիտական հաստատությունների անվտանգության վերաբերյալ իր նախկին զգուշացումները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը