Իրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համար
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է քննարկել Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը, եթե ԱՄՆ-ը հստակ արտահայտի խաղաղության համաձայնագիր կնքելու իր մտադրությունը և փոխի բանակցությունների նկատմամբ մոտեցումը։
Iran պարբերականին տված հարցազրույցում Արաղչին նշել է, որ Վաշինգտոնից դեռ պատասխան չի ստացվել իրանական առաջարկներին։ Նրա խոսքով՝ բանակցությունները վերսկսելու համար Միացյալ Նահանգները պետք է հստակ հայտարարի համաձայնագիր կնքելու ցանկության մասին և ձեռնարկի փոխադարձ վստահությունն ամրապնդող քայլեր։
Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ նեղուցի բացման համար անհրաժեշտ է կատարել Թեհրանի առաջադրած յոթ պայմանները։ Միաժամանակ նա հաստատել է հարստացված ուրանի պաշարների շուրջ բանակցելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ միջուկային նյութերը չպետք է դուրս բերվեն Իրանի տարածքից։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը