WP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը
Աշխարհ
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կարգադրել է սահմանափակել Կանադայի հետ ռազմական համագործակցության որոշ ուղղություններ։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրներին։ Թերթի տեղեկություններով՝ համապատասխան հրահանգը տրվել է անցած շաբաթ։
Պարբերականը նշում է, որ նոր սահմանափակումների ամբողջական ծավալը դեռ հայտնի չէ։ Սակայն նախատեսվում է պահպանել հետախուզական տվյալների փոխանակումը և համագործակցությունը ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության շրջանակում։
Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը հայտարարել է, որ Վաշինգտոնը առաջնահերթություն է տալիս այն նախաձեռնություններին, որոնք ամրապնդում են երկու երկրների և ամբողջ մայրցամաքի պաշտպանությունը։ Հրահանգը հրապարակվել է ԱՄՆ–Կանադա քաղաքական և առևտրային հարաբերությունների շարունակվող լարվածության պայմաններում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը