Մոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջ
Աշխարհ
Մոլդովայի խորհրդարանի նախկին պատգամավոր, ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի գործադիր քարտուղար Մարինա Տաուբերը հայտարարել է, որ երկրի նախագահ Մայա Սանդուի իշխանության օրոք քաղաքացիները զրկվել են ժողովրդավարական ազատություններից և մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունից։
TASS-ի հետ զրույցում ընդդիմադիր գործիչը խիստ քննադատել է իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության քաղաքականությունը։ Նրա գնահատմամբ՝ եվրոպական արժեքների պաշտպանության մասին իշխանությունների հայտարարությունները չեն համապատասխանում երկրում ստեղծված իրական իրավիճակին։
Տաուբերը հայտնել է, որ Մոսկվայում անցկացված մարդու իրավունքների պաշտպանների միջազգային համաժողովում ներկայացրել է Մոլդովայի ընդդիմության մտահոգությունները։ Նա հույս է հայտնել, որ համաժողովի մասնակիցները միջազգային հանրությանը կտեղեկացնեն երկրում մարդու իրավունքների վերաբերյալ իր բարձրացրած խնդիրների մասին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը