Ինչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրը
Աշխարհ
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին բացատրել է, թե ինչ հերթականությամբ է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցն ու բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ։ «Իրան» պետական թերթին տված հարցազրույցում նա ասել է, որ միջնորդների առաջարկով նախնական յոթօրյա ծրագիրը կրճատվել է մինչև երկու օր։
Ըստ Արաղչիի՝ առաջին օրը Միացյալ Նահանգները պետք է կատարի իր պարտավորությունները։ Երկրորդ օրը Իրանը կբացի նեղուցը, և կողմերը կսկսեն բանակցել։ Նախարարը հավելել է, որ Թեհրանը պատրաստ է ժամկետն էլ ավելի կրճատել, եթե իր պահանջները կատարվեն։
Արաղչին նաև բացառել է մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարն Իրանից դուրս բերելը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ Իրանը ցանկանում է համաձայնություն կնքել, բայց Թեհրանի առաջարկած պայմաններն իր համար ընդունելի չեն։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը