Երեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասին
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան նոյեմբերի 21-ի վաղ առավոտյան հայտարարել է, որ խոցել է Եմենի հութիների արձակած երեք բալիստիկ հրթիռ։ Կոալիցիայի տվյալներով՝ երեքն էլ ուղղված էին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի կողմը։
«Ռոյթերսի» ականատեսը մայրաքաղաքի երկնքում տեսել է արագ շարժվող լուսավոր հետք, ապա ուժեղ պայթյուն լսել։ Էր Ռիադի բնակիչներն արդեն երրորդ օրն անընդմեջ արտակարգ իրավիճակի մասին ծանուցումներ էին ստանում։
Երկու օր առաջ հութիների հարվածից վնասվել էր Էր Ռիադի ամենաբարձր երկնաքերը, որտեղ տեղակայված է պետական ներդրումային հիմնադրամը։ Ուրբաթ կոալիցիան իր հերթին հայտնել էր Եմենի Հոդեյդա նավահանգստին և մայրաքաղաք Սանայում հութիների ռազմական օբյեկտներին հարվածելու մասին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը