Կիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ է
Աշխարհ
Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը նոյեմբերի 20-ի ուշ երեկոյան հայտնել է, որ ուկրաինական ուժերը մարզի հյուսիսում վերականգնել են վերահսկողությունը 14 բնակավայրի նկատմամբ։ Նրա գնահատմամբ՝ խոսքը շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքի մասին է։
Սինեգուբովը հայտնել է, որ «Արջի թակարդ» անվանումը ստացած գործողությանը մասնակցել է ուկրաինական բանակի 475-րդ առանձին գրոհային գունդը։ Նրա խոսքով՝ ուկրաինական ուժերին հաջողվել է նաև կանխել մարզում իրենց ստորաբաժանումների շրջափակումը։
Մարզի ղեկավարը բնակավայրերն անուն առ անուն չի թվարկել։ Գնդի հրամանատար Ալեքսանդր Նաստենկոն պարզաբանել է, որ հրապարակված արդյունքներն ամփոփում են ավելի վաղ սկսված գործողության առաջին փուլը, իսկ գործողությունը դեռ շարունակվում է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը