Հրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավոր
Աշխարհ
Իրաքի հարավում նոյեմբերի 21-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Բասրա քաղաքից հյուսիս գտնվող «Հարթա» էլեկտրակայանում։ Անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները «Ռոյթերսին» հայտնել են առնվազն չորս զոհի և երեսուն վիրավորի մասին։
Կրակը տարածվել է նաև հարակից տների վրա։ Կայանի աշխատանքը դադարեցվել է։ Իրաքի պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քաղաքացիական պաշտպանության հրշեջներին հաջողվել է կրակը վերահսկողության տակ առնել։
Կայանի տեղակայված հզորությունը 800 մեգավատ է։ Ըստ անվտանգության ծառայությունների՝ հրդեհից առաջ այն աշխատում էր մոտ 400 մեգավատ հզորությամբ։ Առավոտյան հաղորդման պահին իշխանությունները դեռ չէին հրապարակել հրդեհի պատճառի և վնասի չափի վերաբերյալ պաշտոնական եզրակացություն։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը