Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տան կիբեռանվտանգության վարչության ղեկավար Շոն Քերնքրոսի պաշտոնանկության մասին։ Որոշումը կայացվել է մի շարք խոշոր տեխնիկական խափանումներից հետո, որոնք ազդել էին ամերիկյան պետական համակարգերի աշխատանքի վրա։
Քերնքրոսը պաշտոնավարում էր 2025 թվականի օգոստոսից։ Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել էին բանկային ծառայությունների, ավիահաղորդակցության կառավարման և Ազգային անվտանգության գործակալության ներքին հաղորդակցությունների համակարգերի խափանումներ։
Թրամփը հայտարարել է, որ Քերնքրոսին բավարար չափով արդյունավետ մասնագետ չէր համարում։ Նրա պարտականությունները ժամանակավորապես ստանձնելու է Պենտագոնի տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատու Քիրստեն Դեյվիսը։ Նախագահը միաժամանակ նշել է, որ տեխնիկական խափանումները փոխկապակցված չեն եղել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը