Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջ
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի խորհրդականը լրագրողներին ասել է, որ եվրոպացի ներկայացուցիչները պատրաստ են մեկնել Մոսկվա, եթե Ռուսաստանն ընդունի նրանց լիարժեք մասնակցությունը Ուկրաինայի շուրջ խաղաղության բանակցություններին։ Խորհրդականն այդպես է արձագանքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերին։
Փարիզն ակնկալում է, որ բանակցությունների հաջորդ փուլը կանցնի Աբու Դաբիում։ Մակրոնի խորհրդականի խոսքով՝ եվրոպացիները պետք է նույն սեղանի շուրջ նստեն ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների հետ։ Հանդիպման ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ։
Խորհրդականը դրական ազդակ է համարել ուղիղ խորհրդակցություններ սկսելու Մոսկվայի առաջարկը։ Նրա խոսքով՝ մինչև նոր հանդիպումը եվրոպացիները պետք է նաև ճշտեն, թե որ հարցերում են իրենց դիրքորոշումները համընկնում Կիևի և Վաշինգտոնի դիրքորոշումների հետ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը