Հեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը
Աշխարհ
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նոր սահմանափակումներ է մտցրել Կանադայի հետ ռազմական համագործակցության հարցում։ Այդ մասին հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով գաղտնի հուշագրին ծանոթ պաշտոնյաների։ Նրանց խոսքով՝ փաստաթուղթը Պենտագոնում շրջանառության մեջ էր դրվել նախորդ շաբաթ։
Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը պարզաբանել է, որ երկու երկրները կշարունակեն ռազմական հետախուզական տվյալներ փոխանակել և համատեղ աշխատել Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում։ Կշարունակի գործել նաև Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը։
Ըստ Փարնելի՝ Վաշինգտոնն առաջնահերթություն է տալու երկու երկրների պաշտպանությանը նպաստող ծրագրերին։ Թե կոնկրետ որ երկկողմ շփումներն են սահմանափակվելու, նա չի մանրամասնել։ Թերթը նշել է, որ հուշագրի տեքստին անմիջապես չի ծանոթացել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը