ԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունը
Աշխարհ
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարվածներ հասցնելու մասին տեղեկությունները։ Հայտարարությունը հաջորդել է իրանական լրատվամիջոցների հրապարակումներին, որոնց համաձայն՝ կղզու շրջանում պայթյուն էր տեղի ունեցել։
Իրանական Tasnim գործակալությունը հաղորդել էր ամերիկյան ենթադրյալ հրթիռային հարվածի մասին։ Միաժամանակ Fars գործակալությունը նշել էր, որ կղզու երկնքում պայթյունի ձայն է լսվել, սակայն դրա ծագումը դեռ հայտնի չէ։
Ամերիկյան հրամանատարությունը չի հաստատել նոր հարձակման իրականացումը։ Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտնել էր Քեշմ կղզում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային օբյեկտին հարվածելու մասին՝ այն ներկայացնելով որպես ինքնապաշտպանական գործողություն։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը