The Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը համոզված է, որ իր երկիրը պետք է վերադառնա Եվրոպական միություն։ Այս մասին գրում է The Times-ը՝ հղում անելով վարչապետին մոտ կանգնած բարձրաստիճան պաշտոնյայի։
Աղբյուրի պնդմամբ՝ Բերնհեմի դիրքորոշումը քաղաքական հաշվարկ չէ։ Նա իսկապես հավատում է, որ Եվրամիություն վերադառնալու գաղափարը համապատասխանում է բրիտանական հասարակության տրամադրություններին։
Հայտարարությունը հաջորդել է Բրյուսելում նոյեմբերի 20-ին կայացած Մեծ Բրիտանիա–Եվրամիություն գագաթնաժողովին։ Կողմերը համաձայնություններ են ձեռք բերել առևտրի և երիտասարդների շարժունակության հարցերում, սակայն դրանց իրականացումը մասամբ կախված է եվրոպացի ուսանողների ուսման վարձերի շուրջ նոր բանակցություններից։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը