6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներին
Աշխարհ
Պերուի կենտրոնական մասում՝ Անդերում, Երևանի ժամանակով նոյեմբերի 21-ի ժամը 04։09-ին 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ էպիկենտրոնը Խունին քաղաքից 30 կիլոմետր հյուսիս-արևմուտք էր, օջախը՝ 129 կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Լիմայում։
Քաղաքացիական պաշտպանության՝ Երևանի ժամանակով 06։40-ի ամփոփագրով՝ Սան Պեդրո դե Կախաս շրջանում վնասվել է 20 տուն, Ուլկումայոյում՝ ևս 14։ Պիչանակիում վնասվել է հիվանդանոցի շենքը, իսկ Լիմայի կենտրոնում մեկ մարդ վիրավորվել է։ Մի շարք բնակավայրերում հոսանքն անջատվել է։
Քարաթափումների պատճառով սահմանափակվել է երթևեկությունը մի քանի ճանապարհների վրա։ Ուանուկոն Լիմային կապող ճանապարհի Տամբոյի հատվածում ընկած ժայռաբեկորները փակել են մեկ մեքենայի ճանապարհը։ Տեղական իշխանությունները շարունակում էին ստուգել տների և ճանապարհների վիճակը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը