Տնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկները
Աշխարհ
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին որովայնի ուժեղ ցավերի պատճառով տնից տեղափոխել են մայրաքաղաք Բրազիլիայի «DF Star» հիվանդանոց։ Նրա բժիշկ Բրազիլ Կայադուն լրագրողներին հայտնել է, որ հետազոտությունները ցույց են տվել աղիքային մասնակի, բայց գրեթե ամբողջական անանցանելիություն։
Ըստ նախկին նախագահի որդու՝ սենատոր Կառլոս Բոլսոնարուի, բժիշկները ցավազրկող են նշանակել և փորձում են վիճակը կարգավորել առանց վիրահատական միջամտության։ 2018-ի նախընտրական հանդիպման ժամանակ որովայնին դանակով հարված ստանալուց հետո Բոլսոնարուն մի քանի վիրահատության է ենթարկվել։
2022 թվականի ընտրություններում պարտվելուց հետո հեղաշրջում ծրագրելու գործով նախկին նախագահը դատապարտվել է 27 տարի և երեք ամիս ազատազրկման։ Ավելի վաղ վիրահատությունից հետո նրան թույլատրվել էր պատիժը կրել տանը։ Հիվանդանոց տեղափոխելիս նրան ուղեկցել են ոստիկանության մեքենաները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը