Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել են
Աշխարհ
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն կրկին տեղափոխվել է հիվանդանոց՝ որովայնի սուր ցավերի և փքվածության պատճառով։ Տեղեկությունը հայտնել է բրազիլական G1 լրատվական հարթակը։
Համակարգչային տոմոգրաֆիան հայտնաբերել է բարակ աղիքի ախտահարում՝ բորբոքային նշաններով։ Բժիշկների գնահատմամբ՝ նախկին նախագահի վիճակը ներկայում կլինիկորեն կայուն է։ Նա գիտակցության մեջ է և ստանում է անհրաժեշտ դեղորայքային բուժում։
Բուժանձնակազմը, սակայն, զգուշացրել է, որ վիճակի հետագա զարգացումը դժվար կանխատեսելի է։ Բոլսոնարու առողջական խնդիրները կապված են նաև 2018 թվականին ստացած դանակահարության և դրան հաջորդած վիրահատությունների հետ։ Բժիշկները չեն նախատեսում նրա շուտափույթ դուրսգրումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը