Շվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմ
Աշխարհ
Շվեյցարիայում նոյեմբերի 20-ին լայնածավալ երիտասարդական ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ ռազմական ծախսերի ավելացման և կրթության ու առողջապահության ֆինանսավորման կրճատման։ Կազմակերպիչների տվյալներով՝ մոտ 40 հազար մարդ մասնակցել է երկրի շուրջ տասը քաղաքներում անցկացված ակցիաներին։
Ցույցերը տեղի են ունեցել Ցյուրիխում, Բեռնում, Ժնևում, Լոզանում, Բազելում և այլ քաղաքներում։ Մասնակիցները քննադատել են Եվրոպայի վերազինման ծրագրերը՝ պահանջելով պետական ֆինանսներն ուղղել երիտասարդության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտներին։
Որոշ քաղաքներում բողոքի ակցիաներն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով։ Բազելում և Լոզանում իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ ու ջրցաններ։ Բեռնում ցույցերն անցել են համեմատաբար խաղաղ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը