Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի
Աշխարհ
Նոյեմբերի 21-ի առավոտյան Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ինքնաթիռների թռիչքն ու վայրէջքը կատարվել են միայն պատասխանատու մարմինների համաձայնությամբ։ Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ ժամանակավորապես սահմանափակել է օդանավակայանի մերձակա օդային տարածքի օգտագործումը։
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն առավոտյան հայտնել է մարզի երկնքում խոցված 61 անօդաչուի մասին։ Ավելի վաղ նա հայտնել էր 49 խոցված սարքի մասին։ Գործակալության պարզաբանմամբ՝ քաղաքացիական օդանավերի համար հատուկ կարգը սահմանվել է թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Սահմանափակումներն ազդել են նաև Կալինինգրադ տանող և այնտեղից մեկնող օդային երթուղիների վրա։ Գործակալությունը նախազգուշացրել է, որ Կալինինգրադի «Խրաբրովո» օդանավակայանի չվացուցակում ևս հնարավոր են փոփոխություններ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը