Արհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային Կորեան
Աշխարհ
Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնը նոյեմբերի 21-ին այցելել է Ուլսան, որտեղ «Էս Քեյ Գրուպը» և «Ամազոն Վեբ Սերվիսիզը» տվյալների մշակման կենտրոն են կառուցում։ Շինհրապարակում նախագահն ասել է, որ արհեստական բանականության ոլորտում համաշխարհային մրցակցության պայմաններում վճռորոշ է արագությունը։
Կենտրոնը նախատեսվում է գործարկել 2027 թվականի երկրորդ կեսին։ Հարավային Կորեայի գիտության նախարարության գնահատմամբ՝ մինչև 2029 թվականը ծրագրի արժեքը կհասնի 7 տրիլիոն վոնի՝ շուրջ 5,2 միլիարդ դոլարի։ Այդ փուլում նախատեսվող հզորությունը 103 մեգավատ է։
Շինհրապարակում աշխատում է մոտ 900 մարդ։ Նախագահը նախարարություններին առաջարկել է զբաղվել մասնագետների պատրաստմամբ, քանի որ նման կենտրոնների կառուցման համար աշխատուժի պակաս կա։ Նրա խոսքով՝ Ուլսանի օրինակը ցույց է տալիս, որ ոլորտը կարող է զարգանալ նաև մայրաքաղաք Սեուլից դուրս։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը