Ֆրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունել
Աշխարհ
Ֆրանսիայի Սենատը 205 կողմ և 110 դեմ ձայներով վերջնական հավանության է արժանացրել օրենքը, որը ոստիկանների և ժանդարմների կողմից հրազենի կիրառման իրավաչափության կանխավարկած է սահմանում։
Նոր կարգավորմամբ՝ զենք կիրառած իրավապահի գործողությունները սկզբնապես կհամարվեն օրինական, քանի դեռ հակառակը չի ապացուցվել։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը ողջունել է որոշումը՝ այն համարելով վտանգավոր պայմաններում աշխատող ոստիկանների պաշտպանության կարևոր միջոց։
Ընդդիմադիր ձախակողմյան ուժերն ու իրավապաշտպանները կտրուկ դեմ են արտահայտվել օրենքին՝ զգուշացնելով ուժի չարաշահման վտանգի մասին։ Սոցիալիստները հայտարարել են Սահմանադրական խորհուրդ դիմելու մտադրության մասին։ Օրենքի դեմ ստորագրահավաքն արդեն հավաքել է ավելի քան 700 հազար ստորագրություն։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը