Կրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-ի
Արտակարգ Պատահար
Կրիվոյ Ռոգի կենտրոնին ռուսական հարվածներից զոհվել են յոթամյա տղա և շտապօգնության 20-ամյա բուժակ։ Նոյեմբերի 21-ի առավոտյան քաղաքի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը հայտնել է, որ տուժածների թիվը հասել է 58-ի։ Նրանցից վեցը երեխաներ են։
Վիլկուլի խոսքով՝ բուժակը դեպքի վայր էր հասել առաջին հարվածից հետո՝ վիրավորներին օգնելու համար։ Առավոտյան հիվանդանոցներում դեռ բուժում էր ստանում 28 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Ամենափոքր հիվանդը երեք տարեկան է։
Քաղաքային ծառայությունները մարել են չորս հրդեհ։ Վնասվել են մոտ 25 բազմաբնակարան շենք, հիվանդանոց, ուսումնական հաստատություններ և շտապօգնության մեքենաներ։ Առավոտյան էլեկտրատրանսպորտը կրկին աշխատում էր, իսկ ջրամատակարարման վերականգնումը դեռ շարունակվում էր։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը