ՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումը
Աշխարհ
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել երկրի քրեական տեղեկատվության ազգային բազա՝ NCIC համակարգ, ենթադրյալ կիբեռներխուժման փաստով։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Տվյալների բազան օգտագործվում է ամերիկյան իրավապահ մարմինների կողմից՝ հետախուզվող անձանց, ձերբակալման որոշումների և քաղաքացիների նախապատմության վերաբերյալ տեղեկությունների փոխանակման նպատակով։ Համակարգի նկատմամբ հնարավոր հարձակումը մտահոգություններ է առաջացրել տեղեկատվական անվտանգության առումով։
CNN-ի հաղորդմամբ՝ սա վերջին ամիսներին ՀԴԲ համակարգերում արձանագրված երկրորդ նման միջադեպն է։ Հետաքննության մանրամասները դեռ չեն հրապարակվել, իսկ գերատեսչությունը չի ներկայացրել պաշտոնական պարզաբանում, թե ինչ տվյալներ կարող էին հասանելի դառնալ հարձակվողներին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը