Եվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն։ Այս մասին հայտնել է կառույցի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ընդգծելով, որ դա մինչ այժմ տրամադրված ամենախոշոր առանձին վճարումն է։
Միջոցները տրամադրվել են Ukraine Facility ծրագրի շրջանակում և նախատեսված են Ուկրաինայի պետական ծախսերի ֆինանսավորման ու բարեփոխումների շարունակականության ապահովման համար։ Ֆինանսական աջակցության պայմանները ներառում են դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի և պետական կառավարման ոլորտների բարեփոխումներ։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ սա ծրագրի շրջանակում իրականացված իններորդ վճարումն է։ Բրյուսելը հայտարարել է, որ հետագա ֆինանսավորումը կախված է լինելու Կիևի կողմից համաձայնեցված պարտավորությունների և բարեփոխումների կատարումից։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը