Զախարովան արձագանքել է Ռուսաստանի դեսպանին Մոլդովայից արտաքսելու հնարավորությանը
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ արձագանքել է Մոլդովայում Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովին անցանկալի անձ հայտարարելու հնարավորության մասին հայտարարություններին։
Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն չէր բացառել ռուս դիվանագետին երկրից արտաքսելու հնարավորությունը։ Դրանից առաջ Քիշնևում Օզերովին բողոքի նոտա էր փոխանցվել՝ Մոլդովայի օդային տարածքում անօդաչու սարքերի հայտնվելու առնչությամբ։
Զախարովան հայտարարել է, որ Մոլդովայի իշխանությունները կարող են փորձարկել նման որոշման հետևանքները, եթե այլևս չեն ցանկանում Ռուսաստանում պահպանել սեփական դիվանագիտական ներկայացուցչությունը։ Ռուսական կողմը մերժում է Քիշնևի ներկայացրած մեղադրանքները։
tass.ru


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը