Զապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքում
Աշխարհ
Նոյեմբերի 21-ի գիշերը ռուսական անօդաչուների հարվածից Զապորոժիեում վնասվել է մանկապարտեզի շենքը։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Միխայիլ Սեմիկինը հայտնել է, որ հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել նաև հարևան հինգհարկանի շենքի բնակարաններից մեկում։
Ավելի ուշ Սեմիկինը հայտնել է մեկ վիրավորի մասին․ 63-ամյա տղամարդուն բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Մարզային վարչակազմը հրապարակել է գիշերը նկարահանված կադրեր, որոնցում երևում է կրակը բնակելի շենքի պատուհաններում։
Նախորդ օրը հարվածից վնասվել էին նաև Զապորոժիեի Կոսմիչնի թաղամասի բնակարանները․ կոտրվել էին պատուհաններ, վնասվել՝ պատշգամբներ։ Իսկ քաղաքի հարևանությամբ գտնվող Բալաբինե բնակավայրում ավիահարվածներից ավերվել էին սուպերմարկետ ու բեռների բաշխման կենտրոն։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը