ԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով
Աշխարհ
Եվրամիության խորհուրդը նոյեմբերի 20-ին ընդունել է երկու որոշում, որոնք հնարավորություն են տալիս Խաղաղության եվրոպական հիմնադրամից ևս 1 միլիարդ եվրո ուղղել Ուկրաինայի զինված ուժերի համար համատեղ գնումներին։ Խորհրդի հաղորդագրությամբ՝ մատակարարումները նախատեսված են մինչև 2027 թվականի վերջը։
Գումարով ձեռք են բերվելու, մասնավորապես, հակաօդային պաշտպանության սարքավորումներ, անօդաչուներ, ռադարներ և զինամթերք։ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հակաօդային պաշտպանությունը նշել է Կիևի անհետաձգելի կարիքների թվում։
Այս միլիարդը սեպտեմբերի 25-ին անդամ երկրների համաձայնեցրած ընդհանուր 6,6 միլիարդ եվրոյի աջակցության մի մասն է։ Ֆինանսավորման այս մեխանիզմով ԵՄ երկրները կարող են միասին պատվիրել սարքավորումները և դրանք փոխանցել Ուկրաինային։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը