Հորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմաց
Աշխարհ
Նոյեմբերի 18-ին ավարտված շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով երկու ուղղությամբ գրանցվել է նավերի 263 անցում՝ նախորդ շաբաթվա 308-ի դիմաց։ Նավթատարների թիվը 52-ից իջել է 37-ի, նոյեմբերի 21-ին գրել է «Ֆայնենշլ Թայմսը»՝ վկայակոչելով բրիտանական ծովային առևտրի դիտարկման ծառայության տվյալները։
Անցումների ընդհանուր թիվը մեկ շաբաթում նվազել է շուրջ 15 տոկոսով։ Հաշվետու շաբաթվա ընթացքում Պարսից ծոց մտած նավերն ավելի շատ են եղել, քան այնտեղից դուրս եկածները՝ համապատասխանաբար 148 և 115։
Նվազել է նաև տեղափոխված նավթի ծավալը։ Kpler վերլուծական ընկերության նախնական հաշվարկով՝ նոյեմբերի երկրորդ շաբաթվա ցուցանիշը կազմել է առաջին շաբաթվա ծավալի մոտ կեսը։ Նոր տվյալների ստացմանը զուգահեռ այս գնահատականը կարող է վերանայվել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը