ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ենթարկվել է կիբեռհարձակման
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ենթարկվել է կիբեռհարձակման, որի հետևանքով տուժել է ամերիկացի ֆերմերներին ֆինանսական վճարումներ ապահովող տեղեկատվական համակարգը։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով գերատեսչության աշխատանքին ծանոթ աղբյուրներին։
Հաղորդման համաձայն՝ նախարարության ղեկավարությունը նոյեմբերի 19-ին աշխատակիցներին տեղեկացրել է տեղի ունեցածի մասին։ Մինչ այժմ հաստատվել է ֆերմերներին տրամադրվող վճարների տվյալների բազայի նկատմամբ հարձակման փաստը։
Աղբյուրները մտահոգություն են հայտնել, որ համակարգի միջոցով հարձակվողները կարող էին փորձել հասանելիություն ստանալ նաև ավելի զգայուն տեղեկություններին՝ ներառյալ սննդամթերքի անվտանգության և կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդությունների վերաբերյալ տվյալները։ Կիբեռհարձակման պատասխանատվությունը դեռ որևէ խմբավորում չի ստանձնել։
interfax.ru


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը