Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ խոշոր առևտրային գործարքի բանակցությունների մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը քննարկում են լայնածավալ առևտրային համաձայնագիր, որը կարող է զգալիորեն փոխել երկու երկրների տնտեսական հարաբերությունները։ Այս մասին նա խոսել է նոյեմբերի 20-ին՝ Չինաստան կատարած այցից հետո։
Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները նախկինում հսկայական գումարներ էր կորցնում Չինաստանի հետ առևտրում, սակայն այժմ հաջողվել է զգալիորեն նվազեցնել առևտրային անհավասարակշռությունը։ Նա համոզմունք է հայտնել, որ նոր պայմանավորվածությունը կարող է շահավետ լինել երկու կողմերի համար։
Ամերիկյան նախագահը հայտարարությունն արել է՝ պատասխանելով Չինաստան առաջադեմ միկրոչիպերի արտահանման սահմանափակումների հնարավոր մեղմացման մասին հարցին։ Սակայն նոր առևտրային համաձայնագրի վերջնական պայմաններն ու ստորագրման ժամկետը դեռ չեն հրապարակվել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը