Քեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվել
Արտակարգ Պատահար
Իրանի Քեշմ կղզում նոյեմբերի 20-ի երեկոյան պայթյուն է որոտացել։ Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը նախ հաղորդել է, որ տեղական ժամանակով մոտ 18։50-ին հրթիռ է ընկել Քեշմ քաղաքի մերձակայքում՝ հարվածը վերագրելով Միացյալ Նահանգներին և Իսրայելին։
Հնարավոր զոհերի կամ վնասների մասին սկզբնական տեղեկություն չի հրապարակվել։ Սակայն ավելի ուշ Հորմոզգանի նահանգապետի տեղակալ Ահմադ Նաֆիսին հայտարարել է, որ լսված պայթյունն ու ծուխը պայմանավորված են նախորդ հարձակումներից մնացած չպայթած զինամթերքի վերահսկվող վնասազերծմամբ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը