Թրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառը
Քաղաքական
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտնել է, որ Շենժենում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունած համատեղ հռչակագրի նախնական տարբերակում Ուկրաինային վերաբերող առանձին կետ է եղել։ Սակայն ամերիկյան կողմը պահանջել է այն հեռացնել, քանի որ ձևակերպումն անընդունելի է համարել։
Ստուբի խոսքով՝ այդ մանրամասները հայտնի են դարձել Բեռլինում Ուկրաինային աջակցող երկրների փակ քննարկումների ընթացքում։
Ֆինլանդիայի նախագահը ողջունել է կետը հանելու որոշումը, բայց չի բացահայտել դրա բովանդակությունը։ Նա նաև պարզաբանել է, որ Թրամփի՝ Եվրոպայի ծախսերն այլ կարիքների ուղղելու խոսքերը չեն նշանակել Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու պահանջ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը