ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմ
ԱՄՆ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոյեմբերի 20-ին պատժամիջոցների ցանկում ընդգրկել է Իրանի չորս քաղաքացու։ Ըստ գերատեսչության՝ նրանք արտերկրում իրանական նավթի վաճառքից ստացված վճարներն ընդունել են Թեհրանի անունից՝ օգնելով շրջանցել ամերիկյան սահմանափակումները։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի գնահատմամբ՝ Թեհրանը փորձում է միջնորդներից հետ ստանալ միլիարդավոր դոլարներ։ Նա ասել է, որ արդեն վաճառված նավթի դիմաց վճարումների մի մասն Իրանը կարող է այդպես էլ չստանալ։
Որոշմամբ սառեցվում է ցուցակում ընդգրկված անձանց՝ ԱՄՆ-ում գտնվող կամ ամերիկյան անձանց վերահսկողության տակ եղած գույքը։ ԱՄՆ քաղաքացիներին ու ընկերություններին, որպես ընդհանուր կանոն, արգելվում է առանց թույլտվության գործարքներ կատարել այդ անձանց հետ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը