ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմ
Աշխարհ
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակի՝ OFAC-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ամերիկյան գերատեսչության պնդմամբ՝ պատժամիջոցների ենթարկված անձինք միջնորդական դեր են կատարել իրանական նավթն արտասահմանյան շուկաներ մատակարարելու գործընթացում։ Վաշինգտոնը նման գործունեությունը դիտարկում է որպես Թեհրանի նկատմամբ գործող սահմանափակումները շրջանցելու փորձ։
Նոր պատժամիջոցներով նախատեսվում է սառեցնել այդ անձանց՝ ԱՄՆ իրավասության ներքո գտնվող ակտիվները։ Ամերիկյան քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է նրանց հետ ֆինանսական ու առևտրային գործարքներ իրականացնել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը