Թրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբ
Քաղաքական
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաներին հայտնել է, որ ցանկանում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության հասնել մինչև 2027 թվականի հունվարի սկիզբը։
Բանակցություններին ծանոթ չորս աղբյուր, հայտնում է, որ Վաշինգտոնը շտապում է մինչև Կոնգրեսի վերահսկողությունը դեմոկրատներին անցնելը։ Նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները վերջին օրերին հանդիպումներ են ունեցել ռուս, ուկրաինացի և եվրոպացի ներկայացուցիչների հետ։
Եվրոպացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ժամկետը կարող է Կիևին մղել ծանր զիջումների, մինչդեռ Մոսկվան շտապելու նշաններ չի ցույց տալիս։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը