Հորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու Թեհրանը
Աշխարհ
Նոյեմբերի 20-ին Հորմուզի նեղուցով Պարսից ծոցից դուրս եկող նավթատարի վրա հրդեհ է բռնկվել։ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի դիտարկման ծառայության հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Օմանի Խասաբ քաղաքի մերձակայքում։ Դեպքի մասին ծառայությանը տեղեկացրել է նավը շահագործող ընկերության անվտանգության պատասխանատուն։
Ըստ բրիտանական ծառայության՝ նավի քթամասին չպարզված տեսակի արկ է հարվածել։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ավելի ուշ իրանական պետական լրատվամիջոցներով այլ վարկած է ներկայացրել՝ պնդելով, որ նավթատարը բախվել է ծովային ականի։
Նախնական հաղորդման պահին անձնակազմի շրջանում տուժածների կամ շրջակա միջավայրին հասցված վնասի մասին տեղեկություն չկար։ Բրիտանական ծառայությունը հայտնել է, որ իշխանություններն ուսումնասիրում են միջադեպի հանգամանքները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը