Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վաղը պաշտոնապես կտրվի TRIPP՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի մեկնարկը։
Նա նշել է, որ ծրագրի առանցքային ուղղություններից մեկը էներգետիկ համագործակցությունն է, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի տարանցումը։ Հայաստանը նախատեսում է միացնել իր էներգետիկ համակարգերը Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին՝ զարգացնելով արդեն առկա կապերը Վրաստանի և Իրանի հետ։
Փաշինյանի խոսքով՝ էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը զուգահեռ նախատեսվում են ներդրումներ, ինչպես նաև նոր ատոմակայանի կառուցում։ Վարչապետը նախագիծը որակել է որպես տարածաշրջանային նշանակության վերափոխում՝ ընդգծելով խաղաղության օրակարգի գործնական իրագործումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը