Մերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը Հորմուզում
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին նոյեմբերի 20-ին Բեռլինում համատեղ հայտարարությամբ դատապարտել են առևտրային նավերի դեմ Իրանի հարձակումներն ու սպառնալիքները։ Երկու ղեկավարները կոչ են արել ապահովել Հորմուզի նեղուցով ազատ և անվտանգ անցումը։
Մերցը հայտարարել է, որ իրանական ճգնաժամի դիվանագիտական լուծումը շարունակում է հնարավոր համարել։ Նրա խոսքով՝ նեղուցի անվտանգ և տևական բացումը կարևոր է նաև Գերմանիայի համար, որի տնտեսությանը հուսալի և մատչելի էներգիա է անհրաժեշտ։
Այցի տնտեսական պայմանավորվածություններից մեկը վերաբերում է առաջիկա հինգ տարում Գերմանիայում Կատարի նախատեսած 15 միլիարդ եվրոյի ներդրումներին։ Համատեղ փաստաթղթում կողմերը հստակեցրել են, որ առանձին նախագծերում ներդրում կատարելու վերջնական որոշումը կայացնելու են ներդրողները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը