Թրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրները
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանը աշխարհի երեք ամենահզոր պետություններն են, հատկապես տեխնոլոգիական հնարավորությունների տեսանկյունից։ Նրա խոսքերը հնչել են Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Թրամփն անդրադարձել է Չինաստանի Շենչժեն քաղաքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման արդյունքներին։ Նա ընդգծել է երեք տերությունների միջազգային ազդեցությունն ու տեխնոլոգիական ներուժը։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ երեք երկրների ղեկավարները համատեղ դիրքորոշում էին արտահայտել Միջազգային քրեական դատարանի լիազորությունների հնարավոր չարաշահումների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը