Փարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի
Քաղաքական
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականը հայտարարել է, որ Փարիզը հաջորդ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունները սպասում է Աբու Դաբիում, սակայն նոր հանդիպման օրը դեռ հայտնի չէ։ Ֆրանսիական կողմը պնդում է, որ բանակցությունների հաջորդ փուլը չպետք է անցկացվի առանց եվրոպական երկրների մասնակցության։
Ելիսեյան պալատում դրական ազդակ են համարել Ռուսաստանի առաջարկը՝ եվրոպացի բանակցողներին հրավիրել Մոսկվա։ Սակայն Փարիզը պահանջում է, որ այդ շփումների միջոցով Մոսկվան ընդունի Եվրոպայի լիարժեք դերը Ուկրաինայի խաղաղության գործընթացում՝ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ։
Ֆրանսիական կողմը ցանկանում է նաև, որ եվրոպացիների, ուկրաինացիների և ամերիկացիների դիրքորոշումները նախապես համաձայնեցված լինեն։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը