Իրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքին
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է միջնորդների միջոցով հաղորդագրություններ փոխանակել Վաշինգտոնի հետ և պատրաստ է բանակցել պատերազմի ավարտի շուրջ։ Սակայն Իրանը ցանկանում է երաշխիքներ, որ Միացյալ Նահանգները լրջորեն է վերաբերվում բանակցություններին, և համաձայնագիրը թույլ չի տա պատերազմի վերսկսում։
Արաղչիի խոսքով՝ իրանական կողմի կարմիր գծերից է հարստացված ուրանը երկրի տարածքից դուրս չհանելը։
Նա միաժամանակ չի բացառել փոխընդունելի լուծման հնարավորությունը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը գործարք է ցանկանում, բայց առաջարկվող պայմաններն իր համար ընդունելի չեն։ Կատարի ներկայացուցիչները ևս փորձում են մոտեցնել կողմերի դիրքորոշումները։ Առայժմ համաձայնություն ձեռք չի բերվել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը