Դանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն է
Աշխարհ
Դանիայի իշխանությունները հայտարարել են, որ արտաքսում են Կոպենհագենում Ռուսաստանի ռազմական կցորդին՝ ի պատասխան ամերիկա-ուկրաինացի ռեփեր Կիվեսթոների սպանության ենթադրյալ նախապատրաստման։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոքե Ռասմուսենի խոսքով՝ ռուս դիվանագետը պետք է լքի երկիրը յոթ օրվա ընթացքում, իսկ Ռուսաստանի դեսպանը կանչվել է նախարարություն։
Դանիայի հատուկ ծառայությունը պնդում է, որ ռուսական հետախուզությունը սեպտեմբերին փորձել է կազմակերպել երաժշտի սպանությունը՝ նրա համերգից առաջ։ Ոստիկանները համերգի վայրին մոտ ձերբակալել են զինված կասկածյալների, և ելույթը չեղարկվել է։ Մեղադրյալները հերքում են հանցանքը, իսկ Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Դանիան իր մեղադրանքների ապացույցներ չի ներկայացրել։
Կոպենհագենը քննարկում է նաև ռուսաստանցիների մուտքի արտոնագրերի տրամադրման կանոնների խստացումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը