Ռեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին
Իրավունք
Դանիան նոյեմբերի 20-ին հայտարարել է Ռուսաստանի ռազմական կցորդին արտաքսելու մասին։ Որոշումը հաջորդել է դանիական հետախուզության հայտարարությանը, թե ռուսական հատուկ ծառայությունները ծրագրել էին սպանել ամերիկաուկրաինացի ռեփեր Kyivstoner-ին՝ Կոպենհագենի մոտ նախատեսված համերգից առաջ։
Ոստիկանության փոխանցմամբ՝ ձերբակալությունները կատարվել են սեպտեմբերի 25-ին, իսկ համերգը չեղարկվել է։ Նոյեմբերի 20-ին երկու դանիացու դատարանում մեղադրանք է ներկայացվել սպանության փորձի և օտարերկրյա հետախուզությանն աջակցելու համար։ Երկուսն էլ հերքել են մեղադրանքները։
Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենն ասել է, որ Կոպենհագենը մտադիր է դիվանագիտական հարաբերությունները պահպանել Մոսկվայի հետ։ Ռուսաստանի դեսպանատունը հերքել է ռուսական կողմի առնչությունը՝ հայտարարելով, որ իրեն ապացույցներ չեն ներկայացրել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը